-
22.11.2020|
16:25
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 41 զինծառայողի անուն: Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1678 է:
-
22.11.2020|
16:23
Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքներն Արցախում: Դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
21.11.2020|
22:04
Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
-
21.11.2020|
22:00
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ նախարար և Զաքիր Հասանովի հետ:
-
21.11.2020|
21:34
«Նոյեմբերի 9-ի պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերը արդեն զբաղեցրել են իրենց համար նախատեսված դիրքերը՝ 23 դիտակետերում։ Հսկողության տակ են վերցվել նաև հիմնական ճանապարհները, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը շփման գծում»։
-
21.11.2020|
21:29
ՀՀ ՊՆ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:
-
21.11.2020|
15:15
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կմեկնեն Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։
-
21.11.2020|
14:34
Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երեկ ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ:
-
20.11.2020|
22:09
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
-
20.11.2020|
22:00
Ասկերանի ու մյուս շրջանների գնդերը թողեցին իրենց հենակետերը, պատասխան եք տալու
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքում ուղերձ է հղել․